Հայաստանի Հանրապետությունից արտահանված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքների ծավալները. ՀՀ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը հրապարակել է 2023 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքների ցանկը և ծավալները։
Ըստ տեղեկատվության, 2023 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանվել են հետևյալ սննդամթերքները և կենդանական ծագման մթերքները․
Թարմ և չոր պտուղներ - 5758735 կգ
Թարմ և չոր բանջարեղեն - 3157812 կգ
Միս-մսամթերք - 238840 կգ
Կաթ-կաթնամթերք - 230441 կգ
Ձուկ-ձկնամթերք - 1584797 կգ
Այլ սննդամթերք - 570286 կգ