Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը․ Երևանի քաղաքապետարան

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը․ Երևանի քաղաքապետարան

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 07։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը: 

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: