ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ 22-րդ համաշխարհային համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել Է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 22-րդ համաշխարհային համաժողովին:
2001 թվականից սկսած hամաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:
Համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները տարբեր ձևաչափերով քննարկումներ կունենան ոլորտի մի շարք արդիական հարցերի շուրջ: