Կլիմայի փոփոխության պատճառով Իտալիայում գինու բերքը կարող է կրճատվել 20%-ով
Կլիմայի փոփոխությունը բերում է բերքի կրճատման. օրինակ, Իտալիայում խաղողի բերքը կարող է կրճատվել 20%-ով, իսկ մրգերինը՝ 30%-ով։ Այս մասին ասվում է Coldiretti իտալական գյուղատնտեսական ասոցիացիայի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի բացման կապակցությամբ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, նույնիսկ էքստրա ձիթապտղի յուղի արտադրությունը գնահատվում է մոտավորապես 290 հազար տոննա, ինչը զգալիորեն ցածր է վերջին չորս տարվա միջին վիճակագրությունից:
Փորձագիտական շրջանակի գնահատմամբ՝ Իտալիայում ընթացիկ տարին համարվում է երկրորդ ամենատաք տարին 1800 թվականից ի վեր՝ 1.05 աստիճանով բարձր ջերմաստիճանով, քան պատմական միջինը:
Աղբյուրը՝ b24.am