Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումը Արևելյան գործընկերության երկրներում» (DT4SME) ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
Բացման խոսքում Ռաֆայել Գևորգյանը կարևորել է ՓՄՁ-ների թվային փոխակերպումը՝ ոլորտի կայուն և ներառական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհին։
DT4SME ծրագիրը միտված է ազգային և տարածաշրջանային հիմնարար պայմանների ու քաղաքականության բարելավմանը՝ ՓՄՁ-ների թվային փոխակերպումը հեշտացնելու նպատակով:
Ծրագրի նպատակն է ՓՄՁ-ներին տրամադրել կենսական աջակցություն՝ թվային միջոցներով ուղղորդվելու և իրենց բիզնես մոդելները զարգացնելու համար: DT4SME նախագիծը խթանում է թվային փոխակերպումը միկրո, մեզո և մակրո մակարդակներում, ուղղված է ԱլԳ երկրներում գործող ՓՄՁ-ներին։
Ծրագիրն իրականացվում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ։