Անահիտ Ավանեսյանն այցելել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» լաբորատորիա

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» լաբորատորիա
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում: Կենտրոնը հագեցվել է Համաշխարհային առաջատար արտադրողների շուրջ 20 սարքավորումներով և քիմիապես կայուն լաբորատոր կահույքով:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության, լաբորատորիայի վերանորագման և վերազինման աշխատանքներն իրականցվել են Կառավարության ֆինանսական աջակցությամբ. տրամադրվել է շուրջ 595 մլն. դրամ:
«Փորձագիտական այս կենտրոնը կատարում է պետական բացառիկ ֆունկցիա` ապահովելով մեր երկրի դեղորայքային անվտանգությունը: Լաբորատորիայի ամբողջական վերանորոգման և վերազինման ծրագրի առաջին փուլն ենք իրականացրել` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, հաջորդիվ աշխատելու ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ», - նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է որակի միջազգային սերտիֆիկատներով հավաստված, հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը, որը կընդլայնի իր գործառույթները գիտական, արտադրական տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում` խթան հանդիսանալով մեր երկրի դեղագործական արտադրանքի զարգացման գործում։