Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև դրա հաղթահարման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։ Փոխվարչապետը հատուկ ընդգծել է Կառավարության արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։