24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով

24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով

Առանց բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա տեսազանգի միջոցով Բանկի հետ կապ հաստատելու հնարավորություն` ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներդրել է հեռավար սպասարկման նոր ծառայություն` բանկային գործարքների իրականացում տեսազանգի միջոցով: Այն հաճախորդներին թույլ է տալիս, խնայելով Բանկ այցելելու ժամանակը, Skype տեսազանգի ընթացքում ստանալ խորհրդատվություն Բանկի մասնագետից, բացել քարտեր, ավանդներ և հաշիվներ, ինչպես նաև իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքներն՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը կարող է շուրջօրյա զանգահարել Skype համակարգի միջոցով ԱՄԻՕ ԲԱՆԿ՝ «IM AMIO» օգտատիրոջը, ներկայացնել Բանկում գրանցված անձը հաստատող փաստաթուղթը և անցնելով նույնականացում՝ իրականացնել ցանկալի բանկային գործարքը:

Տեսազանգի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել հետևյալ անկանխիկ գործառնությունները`

  • հաշվի, ավանդի և քարտի բացում, քարտի վերաթողարկում,
  • փոխանցումների ուղարկում և ստացում (ներբանկային, տեղական և միջազգային՝ SWIFT և արագ դրամական փոխանցումներ),
  • քարտի/թոքենի բլոկավորում և ապաբլոկավորում,
  • վարկերի մարում, ավանդների համալրում,
  • կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստի հաստատում,
  • քաղվածքի և/կամ տեղեկանքի պատվիրում և այլն:

Մանրամասների համար զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել www.amiobank.am

ԱՄԻՕ ԲԱՆԿ. Հոգատար մոտեցում յուրաքանչյուրին

 ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։