Եվրախորհրդարանը համաձայնություն է տվել ԵՄ՝ 2024-ի 189.3 միլիարդ եվրո բյուջեին
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության բյուջեի նախագծին, որը նախատեսում է հատկացումներ համայնքի գործունեության տարբեր ոլորտների համար՝ 189.3 միլիարդ եվրոյի չափով։ Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում։
Այս գումարը համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի սկզբնական առաջարկություններին: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 11-ին կայացած խորհրդակցությունների ժամանակ մասնակից երկրները նույնիսկ ավելացրել են առաջարկվող գումարը 666 միլիոն եվրոյով։ Ամենամեծ աճը կլինի հումանիտար օգնության տրամադրումը (250 միլիոն եվրո), ևս 150 միլիոն եվրո կհատկացվի «Գլոբալ Եվրոպա» ներքին համագործակցության և զարգացման գործիքին:
«2024 թվականի բյուջեի շուրջ կոնսենսուսի հասնելով՝ Եվրախորհրդարանի պատգամավորներն ակնկալում են, որ մինչև տարեվերջ Խորհրդում համաձայնություն կլինի ԵՄ երկարաժամկետ բյուջեի միջնաժամկետ վերանայման վերաբերյալ», – հայտնել են ԵԽ-ից:
Աղբյուրը՝ b24.am