Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 23-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը:  Այս մասին իրազեկում են Երևանի քաղաքապետարանից։ 

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակիչների ներողամտությունը: