Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ» հերթական զեկույցը
Ըստ Համաշխարհային բանկի նոյեմբերի «Հայաստանի ամսական տնտեսական զարգացման Զեկույցի»` սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների ոլորտի (բացառությամբ առևտուրը) կտրուկ անկմամբ։
Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ` 4,6%, օգոստոսի երկնիշ աճից հետո։ Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը սեպտեմբերին կրճատվել է 4,3 %-ով, ինչը պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտի 8 տոկոս անկմամբ և էներգետիկ ենթաոլորտների արտադրության կրճատմամբ, ի դեպ, սա որոշ ափով փոխհատուցվել է հանքարդյունաբերության ոլորտի աճով։
Նույն աղբյուրի համաձայն, hոկտեմբերին գնաճը կայունացել է՝ կազմելով 0.1%, արտահանման և ներմուծման աճի տեմպն ավելացել է համապատասխանաբար 10 և 6 տոկոսով՝ պայմանավորված թանկարժեք քարերի և մետաղների արտահանման աճով։
Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հոսքին հաջորդած ժամանակավոր արժեզրկումից հետո ՀՀ դրամը կայունացել է:
Զեկույցն ամբողջությամբ՝ thedocs.worldbank.org