Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2023 թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 1.708 տրլն դրամ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1.708 տրլն դրամ։ 2020 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 207.8 մլրդ դրամով կամ 13.85%-ով։
Ծախսերի մասով պատկերը հետևյալն է․ դրանք աճել են 12.74%-ով կամ 184.68 մլրդ դրամով և կազմել 1.634 տրլն դրամ։
Բյուջեի հավելուրդն աճել է 23.13 մլրդ դրամով կամ 44.96%-ով և կազմել 51.43 մլրդ դրամ։