500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. նախարար

500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. նախարար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 104 200–ն արդեն իսկ ստացել են 100 հազար դրամ միանվագ օժանդակությունը, նրանցից 28 475–ը անչափահաս են, 75 725–ը` չափահաս։ ՀՀ կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այսօր 500 մլն դրամ հատկացնելու ենք այս վճարումները շարունակելու համար ։ Մշակված է 3 800 դիմում, իսկ 800 նոր անձի դիմում ստացել ենք ԿԳՄՍՆ–ի և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերներից։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ՀՀ բուժառության և կրթության նպատակներով ՀՀ տեղափոխված ԼՂ մեր հայրենակիցներ մասին տվյալները ևս կմշակենք։ Այսպիսով, շուրջ 108 800 անձի վճարում կիրականացնենք առաջիկա օրերին», – հայտարարեց նախարարը։

Նա հայտարարեց, որ վճարումները շարունակվում են նաև 40+10 հազար համակարգով, և 99 820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունն արդեն սկսել է ստանալ, և այս պահին նրանց թիվը 8 475 է։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօրվանից գործարկվում է էլեկտրոնային հարթակը, որտեղ կներկայացվեն նոյեմբերի և դեկտեմբերի համար սպառողական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամ աջակցության մասին տվյալները։

Աղբյուրը՝  armeniasputnik.am