Եվրահանձնաժողովը ԵՄ 10 երկրում 2023-ին տնտեսական անկում է կանխատեսել

Եվրահանձնաժողովը ԵՄ 10 երկրում 2023-ին տնտեսական անկում է կանխատեսել

2023 թվականին տնտեսական անկում կգրանցվի ԵՄ 10 երկրում, այդ թվում՝ Գերմանիայում, Էստոնիան հակառեկորդ է սահմանելու։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի աշնանային տնտեսական կանխատեսման մեջ։

«Եվրամիության տասը երկրներ 2023 թվականին տնտեսական անկում կունենան», – ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ ներկայացնելով կանխատեսումը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Եվրահանձնաժողովի տարածած նյութերի համաձայն, մասնավորապես, Գերմանիայի տնտեսությունը տարեվերջին կնվազի 0.3%-ով։ Ամենաէական անկումը սպասվում է Էստոնիայում՝ 2.6%, որին հաջորդում է Իռլանդիան՝ 0.9%։

Միաժամանակ ԵՄ-ում ՀՆԱ-ի ամենամեծ աճը 2023-ին կունենան Մալթան՝ 4% և Խորվաթիան՝ 2.6%։ Շատ դիտորդների համար անակնկալ էր Շվեդիայի մասին կանխատեսումը՝ 0.5% անկում։

Աղբյուրը՝   b24.am