Կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում
Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որն այս տարի անց էր կացվում «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Միջոցառման նպատակն էր խրախուսել ընկերություններին բարելավել արտադրության գործընթացները, բարձրացնել ապրանքների և ծառայությունների որակը՝ հաճախորդների գոհունակությունն ու կայուն աճն ապահովելու համար:
Միջոցառման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը ներկայացրել է ոլորտի վերջին ձեռքբերումներն ու ապագա զարգացումները:
Ելույթներ են հնչել նաև ձեռնարկությունների մրցունակության բարձրացման մեջ չափագիտության և ստանդարտացման դերի, որակի ենթակառուցվածքի համակարգում հավատարմագրման, մրցակցության խթանման գործում որակի ենթակառուցվածքի դերի վերաբերյալ։
Որակի ապահովման բնագավառում զգալի ներուժի ու տնտեսության տարբեր ոլորտներում գրանցած հաջողությունների համար մի շարք արտադրողների հանձնվել են պատվոգրեր ու օրվա խորհրդանշական հուշանվերներ։