Հայաստանի 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի ինն ամիսների կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել

Հայաստանի 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի ինն ամիսների կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել

Հայաստանի 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում նրանցից թվով 15-ը  ընդգրկվել են առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: Ինն ամիսների ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%: 1000 խոշոր հարկատուների ցանկը վերլուծել է Հայաստանի բանկերի միությունը։ 


Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 267 մլրդ  ՀՀ դրամ, որը նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.9%-ով:


Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված թվով 17 առևտրային բանկերը գեներացրել են  111.8 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը  կազմել է  ընդհանուր ծավալի 8.8%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նշված ցուցանիշն ավելացել է 65.3 մլրդ  ՀՀ դրամով, այսինքն հավելաճը կազմել է շուրջ 140.4%: Իսկ 2019թ-ի  նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը ավելացել են շուրջ 69 482 մլն դրամով կամ շուրջ 3 անգամ։


ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի դինամիկան

                                                                                                                                                                                               Մլն դրամ



Հունվար-սեպտեմբեր ամիսներին  առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 6 576 մլն դրամ, որն ավելի քան 5 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 1 175 մլն դրամ։


ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից վճարվածընդամենը հարկերի միջինացված ցուցանիշները

                                                                                                                                                                   Մլն դրամ


2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 5 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝շուրջ 2.6 անգամ:

1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 437.8 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 101.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 23.3%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 62.1 մլրդ դրամի կամ 156% աճ:

Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 994 մլն դրամ՝  ավելի քան 17 անգամ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 342 մլն դրամ։


ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից վճարված      ուղղակի հարկերի միջինացված ցուցանիշները

                                                                                                                                                     Մլն դրամ

 

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին  առևտրային բանկերի վճարած ուղղակի հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 17 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝ շուրջ 8 անգամ: