Երևանի կենտրոնում նոյեմբերի 13-ից ժամը 07:00-ից մինչև 21:00-ն կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնում նոյեմբերի 13-ից ժամը 07:00-ից մինչև 21:00-ն կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց և Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչև Կորյունի փողոց հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար:

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:

Քաղաքապետարանը տուգանքներից խուսափելու համար հորդորում է հետևել ճանապարհային նշաններին: