Եվրախորհրդարանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որում ընդունում է, որ եվրոպական ընկերությունները լայնորեն շրջանցում են Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցները։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին չառգրավել ռուսների անձնական իրերն ու մեքենաները, քանի որ «դա վարկաբեկում է պատժամիջոցների նպատակն ու գործիքը»։ Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, Եվրախորհրդարանը կոչ է անում «Եվրահանձնաժողովին և անդամ երկրներին ընդլայնել պատժամիջոցները՝ ներառելով ռուսական ծագման կամ Ռուսաստանի կողմից ԵՄ վերաարտահանվող ադամանդների վաճառքի և հատման ամբողջական արգելքը»:
Բացի այդ, Եվրախորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին աշխատել G7-ի հետ՝ էականորեն նվազեցնելու ռուսական նավթի և նավթամթերքի գները, ամբողջական արգելք սահմանելու ռուսական հեղուկացված բնական գազի և հեղուկացված նավթի ներմուծումն, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից վառելիքի և այլ նավթամթերքների ներմուծման վերաբերյալ, եթե այդ ապրանքներն արտադրվել են ռուսական նավթի օգտագործմամբ, ինչպես նաև արգելել ռուսական նավթի և հեղուկ գազի արտահանումը ԵՄ տարածքով: Առաջակվում են նաև սահմանափակումներ ԵՄ ռուսական և բելառուսական պարարտանյութերի ներմուծման վրա:
Եվրախորհրդարանը նաև ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել ռուսական բոլոր խոշոր նավթային ընկերությունների և դրանց ղեկավարության նկատմամբ։
Աղբյուրը՝ b24.am