Վերացվել է Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի): Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։

Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության, Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: