Մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում

Առաջին մասնագիտությամբ բանասեր, գերմաներենի մասնագետ, իսկ այժմ ՀՀ ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է հայկական կիրառական արվեստի ուսումնասիրությամբ։ Ունի մանկավարժական երկար տարիների փորձ։ Ամուսնու` ՀՀ ժողովրդական վարպետ, փայտագործ Վանո Դադոյանի հետ միասին հիմնադրել են «Կենաց Տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը, որտեղ էլ անցկացվում են թաղիքի և այլ կիրառական արվեստի դասընթացներ` հայկական գործվածքի մասին տարիների իր փորձն ու գիտելիքները փոխանցելով բոլոր ցանկացողներին։ Լալա Մնեյանը մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոնների` աշխարհին ներկայացնելով հայ ազգային արվեստի բացառիկ նմուշները։

 

Վահագն Գրիգորյան․ Երևանի պետական համալսարանի  աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական ամբիոնի վարիչն է, ա.գ.թ., դոցենտ։ 1992 թ-ից առ այսօր աշխարհագրություն առարկայի դպրոցական օլիմպիադայի տարածքային, մարզային (քաղաքային), հանրապետական փուլերի անդամն ու նախագահն է։  Մինչ գիտության ոլորտում աշխատելը, տարիներ շարունակ զբաղվել է մանկավարժությամբ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում առանձնանում է բնակչության տարաբնակեցման, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրներին վերաբերող հարցերը։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների, սեմինարների և գիտակրթական նախագծերի: