Մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար բացվել են խորհրդատվական կենտրոններ

Մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար բացվել են  խորհրդատվական կենտրոններ

Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար խորհրդատվական կենտրոններ են բացվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ կառավարության մամուլի հաղորդագրության, խորհրդատվական կենտրոններն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով: