Սարուխանի արվեստի դպրոցին և Գավառի թիվ 4 մանկապարտեզին կապիտալ դրամաշնորհով գույք է հատկացվել

Սարուխանի արվեստի դպրոցին և Գավառի թիվ 4 մանկապարտեզին կապիտալ դրամաշնորհով գույք է հատկացվել

Գեղարքունիքի մարզի Գավառի համայանքապետարանի կողմից տրամադրված կապիտալ դրամաշնորհով գույք է հատկացվել Սարուխանի արվեստի դպրոցին և Գավառի թիվ 4 մանկապարտեզին:

Համայնքապետարանի կողմից տրամադրված 2023 թվականի կապիտալ դրամաշնորհի՝ 700 հազար դրամի շրջանակներում «Սարուխանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի համար  գնվել է երաժշտական կառավարման վահանակ,  դաշնամուր և 3  բարձրախոս։

Համայանքապետարանի կողմից տրամադրված կապիտալ դրամաշնորհով՝ 700 հազար դրամի շրջանակներում  Գավառի թիվ 4 մանկապարտեզի համար գնվել է համակարգիչ, տպիչ, երաժշտական համակարգ,փոշեկուլ, մսաղաց և սառնարան։

Աղբյուրը՝   armenpress.am