65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում

65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում

Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում: Երևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: 

Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի կդառնա ևս ութ՝ 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52 երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը: Երևանում նախատեվում է տեղադրել հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահներ: Անցած երկու շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ:

Այսօրվանից մայրաքաղաքում կիրականացվեն արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկում է Մաշտոցի պողոտայից:

Նոյեմբերի 1-ից էլ կմեկնարկի աշնանային էտը: Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար՝ Երևանի քաղաքապետարանը ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Երևանյան մանկապարտեզների շուրջ 60 %-ում արդեն իսկ գործում է երկարօրյա ծառայություն՝ վճարովի հիմունքներով: Այս հնարավորությունից այսօր արդեն 1000 երեխա է օգտվում: