Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն  այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, շփվել է ուսանողների հետ, ինքնուրույն փորձարկել կրթական ծրագիրը, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում նախանշվել է Լիտվայում Թումոյի մասնաճյուղ բացելու հնարավորությունը: