Նարեկ Մանուկյանը հանդիպել է ՄԱԶԾ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը հանդիպել է ՄԱԶԾ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչներին:
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով կառավարության որդեգրած ռազմավարական մոտեցումները բնապահպանական և էներգաարդյունավետության ոլորտներում:
Հանդիպման նպատակն էր քննարկել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ ծրագրի և ՀՀ ՏԿԵ նախարարության միջև առկա համագործակցությունը՝ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի շրջանակներում իրականացվող, ինչպես նաև նախատեսվող շենքերի հիմնանորոգման ու վերակառուցման ծրագրերում էներգախնայողության միջոցառումների կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները:
Մանուկյանը շեշտել է, որ նախարարությունը կարևորում է ՀՀ ողջ տարածքում էներգաարդյունավետության բարձրացումն, ինչպես էներգետիկ անվտանգության բարձրացման, այնպես էլ՝ էներգետիկ աղքատության մակարդակի նվազեցման և սոցիալական խոցելության հաղթահարման տեսանկյունից:
Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հետաքրքրվել ծրագրի արդյունավետությունից, առկա մարտահրավերներից և խնդիրներից:
Նարեկ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է ծրագրի ընթացքը, խոսել ծրագրի շրջանակներում եռակողմ՝ կառավարության, համայնքերի և ՄԱԶԾ-ի արդյունավետ համագործակցությունից, կարևորել է Կանաչ կլիմայի հիմանդրամի ծրագրի աջակցությունը նաև շենքերի նախագծման և շինարարության ընթացքում ՄԱԶԾ փորձագետների կողմից մասնագիտական խորհրդատվության տրամադրման հարցերում:
Հանդիպմանը քննարկվել են կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: