Հոկտեմբերի 17-ին, Խոյ համայնքում հյուրընկալվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, Խոյ համայնքում հյուրընկալվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները՝ աջակցության համար իրենց հետ բերելով անհրաժեշտ կենցաղային իրերով լի 2 բեռնատար մարդասիրական օգնություն Խոյ համայնքում բնակություն հաստատած Արցախից բռնի տեղահանված 204 ընտանիքի։
Խոյի համայնքապետարանը իր խորհին շնորհակալությունն է հայտնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ աջակցության, օգնության և պատրաստակամության համար։