Գավառ համայնքի Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար մանկապարտեզի շենք է կառուցվում
Գավառ համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Բերդկունքում Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար մանկապարտեզի շենք է կառուցվում։
Պայմանագրի ընդհանուր արժեքըկազմում է 451 757 298 (չորս հարյուր հիսունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, որի 25%-ը կամ 112 939 324,5 ՀՀ դրամը համայնքի մասնաբաժիննէ, իսկ 75%-ը կամ 338 817 973,5 -ը՝ պետության։
Աշխատանքները մեկնարկել և ակտիվ ընթացքի մեջ են։
Աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն։
Կառուցվում է երեք հարկանի մանկապարտեզ՝ 90 երեխաների համար՝ ժամանակակից մանակապարտեզին անհրաժեշտ բոլոր պայմաններով ու միջոցներով։
Մանկապարտեզի նկուղային հարկը ծառայելու է որպես ապաստարան։
Մանկապարտեզի կառուցումը կնպաստի նշյալ բնակավայերի նախադպրոցական տարիքի երեխաների կրթության անընդհատությանը։