Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառու արդեն ստացել է 100 հազարական դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառու արդեն ստացել է 100 հազարական դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառու արդեն ստացել է 100 հազարական դրամ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը երեխաներ:

Ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների: Մեր մյուս քույրերի եւ եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնն, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար»,- նշված է գրառման մեջ: