ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայաստան նավթամթերք մատակարարելու հնարավորությունն ընդլայնելու արձանագրություն
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետական Դումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 1-ին Մոսկվայում։ Այն նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման նավթային խեժի մատակարարման հնարավորությունը նավթային բիտումի մատակարարման հնարավորությամբ փոխարինում։