Հայաստանում բենզինը սեպտեմբերին տարվա կտրվածքով թանկացել է 0,4 տոկոսով, իսկ դիզվառելիքն էժանացել է 17,4 տոկոսով
Հայաստանում բենզինը 2023 թվականի սեպտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատ, թանկացել է 0,4 տոկոսով, իսկ դիզվառելիքը էժանացել է 17,4 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ բենզինի գները 2023 թվականի սեպտեմբերին, նույն տարվա օգոստոսի համեմատ, աճել են 5,8%-ով, իսկ դիզելային վառելիքինը` 6,9%-ով։
Միաժամանակ, այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինը թանկացել է 18,1%-ով, իսկ դիզելային վառելիքը նվազել է 6,2%-ով։
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ նույն տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 0.6% գնաճ։
Աղբյուրը՝ arka.am