Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար
Իտալիայի իշխանությունները 4 մլն եվրո են հատկացրել Կարմիր խաչին Արցախում ճգնաժամի բախված հայ բնակչությանն օգնելու համար։
Ինչպես տեղեկացրել են Իտալիայի ԱԳՆ-ում, աջակցությունն ուղղված է «Արցախում ստեղծված իրավիճակից հետո տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար օգնության ցուցաբերմանը, որոնք հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից եւ տեղափոխվել Հայաստան»։
Ավելի վաղ Իտալիայում տեղեկացրել էին, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին համապատասխան օգնության համար։
Աղբյուրը՝ news.am