Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում Արցախ մուտքի ու ելքի ընթացակարգի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: