Իրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը

Իրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը

Իրանը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին երկու կողմերին կոչ է արել կենտրոնանալ «երկխոսության և խաղաղ մեխանիզմների» միջոցով տարաձայնությունների լուծման վրա՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակներում։

Նրա խոսքով, պատերազմը ավերածություններից ու ատելության տարածումից բացի այլ արդյունք չի բերում և սպառնում է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։ Ողջունելով համաձայնագիրը՝ դիվանագետը նշել է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակելու որևէ պատճառ չկա և հույս է հայտնել, որ տարածաշրջանում այլևս պատերազմներ չեն լինի։

«Իսլամական Հանրապետությունը պահանջում է լիարժեք հարգել տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի երկրների ճանաչված միջազգային սահմաններում և այն կարծիքին է, որ նույն շրջանակներում պետք է ապահովվեն Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Քանյանին։

Նա հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու համապատասխան կայուն խաղաղ գործընթացներին և ասել, որ երրորդ կողմերի միջամտությունը տարածաշրջանում միայն կբարդացնի առկա խնդիրները և կվտանգի առկա համաձայնագրերը։

Աղբյուրը՝   news.am