Թոմաս դե Վաալ. ղարաբաղցիներին սպառնում է դանդաղ վտարում իրենց հայրենիքից

Թոմաս դե Վաալ. ղարաբաղցիներին սպառնում է դանդաղ վտարում իրենց հայրենիքից

Ղարաբաղի հայերի ապագան Ադրբեջանում շատ անորոշ է։ Այս մասին Guardian-ին հայտնել է Կարնեգի վերլուծական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Ակնհայտ է, որ հրադադարը դրական բան է, եթե այն երկար տեւի, քանի որ զանգվածային արյունահեղության սպառնալիքը կկանխվի...Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, Ռուսաստանի միջամտությունն է Ադրբեջանի անունից՝ Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերը գոնե որոշ ժամանակով պահպանելու եւ դրանով Հարավային Կովկասում ամրապնդվելու նպատակով։

Հիմնական պարտվողները Ղարաբաղի հայերն են, որոնք պարտվել են ինքնորոշման կամ Ադրբեջանից անջատվելու իրենց 35-ամյա պայքարում։ Այժմ նրանք կորցնում են ինքնապաշտպանության ցանկացած միջոց, եւ նրանց ապագան Ադրբեջանում շատ անորոշ է։ Ղարաբաղցիները, հնարավոր է, խուսափել են լիակատար ոչնչացումից, բայց նրանց սպառնում է դանդաղ վտարում իրենց հայրենիքից, քանի որ Ադրբեջանը նրանց ոչ մի ինքնավարություն կամ հատուկ քաղաքական իրավունքներ չի առաջարկում։

Մյուս պարտվողներն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, որոնք ամեն կերպ փորձում էին միջնորդ լինել այս հակամարտությունում, բայց որոնց իրավունքների եւ միջազգային երաշխիքների մասին ուղերձը խեղդվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ավելի կոշտ հայտարարություններով»,-ասել է նա։ 

Աղբյուրը՝   news.am/