ԹԱՐՄԱՑՎՈՂ. Արցախում Ցեղասպանություն է, երեխաներ են մահանում. ուսանողները կոչ են անում միանալ դասադուլին
Երիտասարդների մի խումբ շրջում է երեւանյան բուհերում եւ կոչ անում դասադուլի դուրս գալ: Նրանք շրջում են ԵՊՀ մասնաշենքերում եւ վանկարկում՝ «Դասադուլ», «Արցախ»:
«Արցախը մեռնում է, այնտեղ 120 հազար հայերի ցեղասպանություն է տեղի ունենում, դուրս եկեք փողոց: Երեխաներ են զոհվել: Հայաստանը պետք է տեր կանգնի իր 120 հազար քաղաքացիներին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Աղբյուրը՝ news.am