Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով. ՀՀ ԿԲ

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստը։
Ըստ Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության, խորհրդի նիստի ժամանակ որոշվել է՝
- իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային
ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %: