Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը թույլ կտա միջոցառումների ժամանակ զերծ մնալ խճողումներից. Քաղաքապետարան

Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը թույլ կտա միջոցառումների ժամանակ զերծ մնալ խճողումներից. Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից, որպես իրազեկում, հայտնում են հետևյալի մասին․

Հարգելի՛ համաքաղաքացիներ, 

ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցադրումների՝  հարկ ենք համարում տեղեկացնել.

1․ Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի  մեքենաները հնարավորություն կունենան լրացուցիչ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք։

2. Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև՝ արտակարգ դեպքերում։ 

3․ Ճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերումն իրականացվել է  ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: