Սևան համայնքը ձեռք է բերել JCB մակնիշի բուլդոզեր
Սևան համայնքը «Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ և «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2»-ի շրջանակներում ձեռք է բերել JCB մակնիշի բուլդոզեր։
Համայնքապետարանը 2022 թվականին դիմել էր «Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին»` ձեռք բերելու համայնքի կարիքների համար կոմունալ յոթ տրանսպորտային միջոց:
Սևանի համայնքապետարանի ներդրումը կազմում է տեխնիկական միջոցների արժեքի 5 տոկոսը։ 2023 թվականի սեպտեմբերի սկզբին Սևանի համայնքապետարանն արդեն ստացել է պահանջված տեխնիկական յոթ միջոցներից մեկը, որն էլ ծառայելու է համայնքի կարիքներին։ Մնացած տրանսպորտային միջոցները համայնքը կստանա առաջիկայում։
«Սևան միավորված համայնքի համար կոմունալ տրանսպորտային միջոցների ձեռքբերումն առաջնահերթություն է, որը համայնքային հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց ու դարձավ ծրագրի առանցք:
Ծրագրի նպատակն է բարելավել համայնքային ենթակառուցվածքները և մատուցվող ծառայությունները, ինչպես նաև՝ նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
JCB մակնիշի բուլդոզերը կբարելավի համայնքի կոմունալ սպասարկման վիճակը և մատուցվող ծառայությունների որակը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։