Անի համայնքը ձեռք է բերել JCB 3CX SITEMASTER մակնիշի մեքենա
Կառավարություն-համայնք համագործակցության՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Անի համայնքը ձեռք է բերել JCB 3CX SITEMASTER մակնիշի մեքենա։
Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն 980 հազար դրամ է։ Գումարի 60 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, 40 տոկոսը՝ համայնքի։
Մեքենան նախատեսված է ճանապարհների հարթեցման, փորատման, մեքենաների բարձման, հողային աշխատանքների համար։