Ունենք մաշված համակարգ. ՀԾԿՀ նախագահը՝ ջրանջատումների մասին

Ունենք մաշված համակարգ. ՀԾԿՀ նախագահը՝ ջրանջատումների մասին

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում ջրանջատումների ծավալի մեծացմանը ու «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքների վերսկսմանը։ «Կապված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետև ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։ 

Տուգանքները ավտոմատ են և եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, դա արվում է սպառողի հարմարավետության համար։

Տուգանքը ավտոմատ վճարվում է սպառողի հաշվին»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ջրանջատումների մասին պետք է լինեն պարտադիր հրապարակումներ, իսկ չլինելու դեպքում իրականացվում են համապատասխան միջոցառումներ։ 

Աղբյուրը՝   shabat.am