Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Երանոս գյուղի շինհրապարակներում
Օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի համայնքի Երանոս գյուղի մանկապարտեզի, թիվ 3 և 12 փողոցի ու Վարդաձորի խճուղու շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։
Մշտադիտարկման առաջին կանգառը Երանոսի մանկապարտեզի երրորդ մասնաշենքի շինհրապարակում էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմքերի ամրացում, ջեռուցման համակարգի, սանհանգույցի կառուցում, ներքին հարդարման աշխատանքների իրականացում, նոր պատուհանների և դռների տեղադրում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակում և 2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել մինչև 2023 թվականի նոյեմբեր ամիսը։ Ծրագրի ավարտից հետո Երանոսի մանկապարտեզն իր դռները կբացի 120 սաների առջև։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Երանոսի 3-րդ և 12-րդ փողոցների շինհրապարակում էր, որտեղ հիմանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 112 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից։ 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են նախորդ տարեվերջին, իսկ 12-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին ու 2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում 3-րդ եւ 12-րդ փողոցներն ասֆալտապատվել են 1139 գծամետր երկարությամբ եւ շուրջ 5700 քառակուսի մետր մակերեսով։
Մշտադիտարկման երրրոդ կանգառը Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու շինհրապարակում էր, որտեղ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Վարդաձորի խճուղում ասֆալտապատում իրականացնել 670 գծամետր երկարությամբ և 3350 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին և 2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Կարեն Սարգսյանը դիտարկեց շինարարական աշխատանքների ընթացքը, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ, արեց դիտողություններ և առաջարկություններ։