Արարատ համայնքում շարունակվում են ճանապարհաշինական ակտիվ աշխատանքները
2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` պետություն-համայնք համագործակցությամբ սկսվել են Արարատյան զանգվածի թիվ 11, 17, 18,19 բազմաբնակարան բնակելի շենքերի հարակից ճանապարհի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է 2044 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում և կողնակների կառուցում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 31 441 900 ՀՀ դրամ։