Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Ըստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի մամուլի հաղորդագրության, խորհրդակցության ընթացքում զեկուցվել է հետևյալի մասին․
Գեղարքունիքի մարզից 2023 թվականին ներկայացրած սուբվենցիոն 23 ծրագրերից 22-ի մասով արդեն մրցույթները հայտարարվել են և 21-ի մասով առկա են շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրեր, մրցույթներ չհայտարարած ծրագրերի նախագծերը մոտ օրերս կլրամշակվեն և կներկայացվեն միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը։
Ավարտվել է մարզի համայնքների կողմից իրենց վարչական տարածքներում ճանապարհային նշաններով կահավորելու և գծանշելու ենթակա համայնքային ճանապարհահատվածների գույքագրման գործընթացը։
Մարզի բուժհիմնարկների համար ռեանիմոբիլներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, որպես հրատապ ծրագիր, կներկայացվի ՀՀ կառավարություն։
Ավարտական փուլում են մարզային ենթակայության թվով 4 ուսումնական հաստատությունների շենքերի պետական գրանցման և վկայականների ձեռքբերման աշխատանքները։
Արդեն իսկ պատրաստ են Մարտունի համայնքի Զոլաքար և Աստղաձոր բնակավայրերի միջհամայնքային ճանապարհի առկա փլվածքների նախագծերը։
Ընթացքի մեջ են կրթահամալիր ծրագրում ընդգրկվող մարզային ենթակայության կրթական հաստատությունների ընտրության, կրթահամալիրների կառուցման հնարավորություններին վերաբերող, մարզային ենթակայության կրթական հաստատությունները վառարանային ջեռուցումից այլ տեսակի ջեռուցման անցնելու համար նախնական հաշվարկների ներկայացման աշխատանքները։
Ավարտվել են 2023 թվականի օգոստոսի 5-19-ը անցկացվող Համահայկական 8-րդ խաղերին մասնակցելու համար մարզի համայնքների կողմից ներկայացված մասնակցության հայտագրումները։
Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնարարեց համայնքների հետ հրավիրել քննարկում՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության վարձավճարների սակագների սահմանման, պայմանագրերի կնքման, հավաքագրման ցուցանիշների և աղբահանության համար կատարվող ծախսերի վերաբերյալ, ցուցաբերել խորհրդատվություն և մեթոդական օգնություն՝ աշխատանքային արդյունքները առավելագույնի հասցնելու համար։
Մինչև 2023 թվականի նոյեմբերի սկիզբ համայնքապետարանները մարզպետի աշխատակազմ կներկայացնեն բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների հարկային պարտավորությունների չկատարման վերաբերյալ տեղեկատվություն։
Հանձնարարվեց աշխատանքներ տանել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ՝ մարզի տարածքում գործող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից հատվածների մաքրման, մետաղական արգելափակոցների վերականգման և ներկելու աշխատանքները սահմանված ժամկետում իրականացնելու, ինչպես նաև առաջարկել մարզի համայնքների ղեկավարներին՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել համայնքային տարածքները մետաղաջարդոնից մաքրելու ուղղությամբ, ներկայացնել տեղեկատվություն այս պահի դրությամբ Վեոլիա Ջուր ընկերության կողմից համայնքներում իրականացվող ծրագրերի քանակի, ժամկետների և արժեքների վերաբերյալ։
Ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։