Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է չինացի գործարարների

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է չինացի գործարարների
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող չինացի գործարարների։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, գործարար Միսակ Բալասանյանը, աշխատակազմի պատասխանատուներ, գործարարներ։ Քննարկվել են Գյումրիում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Հյուրերը մարզային իշխանություններին ներկայացրել են առաջիկա անելիքների մասին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները և վստահեցրել, որ ամեն ինչ կանի իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում կրկին հանդիպելու և քննարկելու նախանշված քայլերը: