Փորձագետը նշել է Հայաստանում անշարժ գույքի գների աճի պատճառը
Հայաստանում անշարժ գույքի գների աճը բացատրվում է ակնկալիքներով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։
Նա պարզաբանել է, որ անշարժ գույքի բարձր գները պայմանավորված են Հայաստան քաղաքացիների ներհոսքով, ինչը իրարանցում և ակնկալիքներ է առաջացրել, թե նրանք կսկսեն զանգվածաբար բնակարաններ գնել։
Ադոնցը կարծում է, որ անշարժ գույքի շուկայում պահանջարկի և առաջարկի միջև անհավասարակշռություն է նկատվում։
Տնտեսական աճն առայժմ հնարավորություն է տալիս մարդկանց հիպոթեկային պարտքեր կուտակել, ընդ որում փորձագետը նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է փոխել ցանկացած տեսակի ճգնաժամ, որը կարող է անդրադառնալ դրսից փողի ներհոսքի վրա։
«Դա կհանգեցնի գործազրկության աճի, մարդիկ կկորցնեն եկամտի աղբյուրները, իսկ բնակարանները կանցնեն բանկերին, որոնք կբախվեն դրանց իրացման խնդրին։ Ընդ որում, բանկերը ամեն դեպքում լուրջ ռիսկի չեն դիմում, քանի որ դրանք անշարժ գույքի տեր կլինեն։ Իսկ քաղաքացիների համար իրավիճակը բարդ կլինի»,- ընդգծել է տնտեսագետը։