Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման այլընտրանքային շուկաներ հայկական առավել խոցելի ապրանքային խմբերի համար» վերլուծության ներկայացմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման այլընտրանքային շուկաներ հայկական առավել խոցելի ապրանքային խմբերի համար» վերլուծության ներկայացմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 25-ին մասնակցել է «Արտահանման այլընտրանքային շուկաներ հայկական առավել խոցելի ապրանքային խմբերի համար» վերլուծության ներկայացմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքի էջից։
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի փորձագետ, Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, միջազգային փորձագետներ։
«Այս աշխատանքը շատ կարևոր է մեզ համար, որովհետև գերկախվածությունը մեկ շուկայից բավական խոցելի է դարձնում ոչ միայն արտահանողներին, այլև ամբողջ Հայաստանի տնտեսությանը։ Այս վերլուծության արդյունքում կհասկանանք, թե հայկական ապրանքներն ինչ ներուժ ունեն այդ շուկաներում և ինչ քայլեր են հարկավոր, որպեսզի կարողանանք զարգացնել մեր արտահանումն այլ ուղղություններով», - նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև գոհունակությամբ նշել է, որ 2022 թ․արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 48%-ից ավել, իսկ 2023 թ․ առաջին եռամսյակում արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 62.6%՝ հատելով 2026 թ․ համար կառավարության սահմանած 60% թիրախը։