Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստորգրվեց հուշագիր. Պրոյեկտը կանվանվի ArtsakhX

Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստորգրվեց հուշագիր. Պրոյեկտը կանվանվի ArtsakhX

Այսօր Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստորգրվեց հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Պրոյեկտը կանվանվի ArtsakhX։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

Նա նաեւ նշել է. «Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։ ArtsakhX-ը ունի հետևյալ առանձնահատկությունները՝

- Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։

- Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։

- Արցախի ինտերնետի անջատման դեպքում շարունակելու է աշխատել՝ ապահովելով կապ Արցախի ներսում։

- Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։

ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։

ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին ArtsakhX-ի իրականացմանը»։