Ավշարում ասֆալտապատվում են ճանապարհները

Ավշար բնակավայրում արդեն ավարտվել են Բարեկամության և Թովմասյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնց ասֆալտապատմամբ բարելավվել է ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունը և լուծվել է բնակիչների տեղաշարժի հետ կապված շատ խնդիրներ։
Վերոնշյալ բնակավայրում շուտով կսկսվեն նաև Ազատության և Խաչատրյան փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։


Աշխատանքները իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 45/55 պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։
Ավշար բնակավայրում իրականացվելու են ավելի քան 7500 գծմ ընդհանուր երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, որի ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 103 564 800 ՀՀ դրամ։