Հայաստանի մարզերում անշարժ գույքին առնչվող գործարքներում գերակշռում են հողատարածքները

Հայաստանի մարզերում անշարժ գույքին առնչվող գործարքներում գերակշռում են հողատարածքները

Հայաստանի մարզերում 2023 թվականի մայիսին բնակարանների միջին շուկայական արժեքը բարձրացել է տարեկան 11%-ով՝ կազմելով 127.9 հազ. դրամ/1 քմ:

Կադաստրային տվյալների համաձայն, մարզերում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար պահպանվում են Ծաղկաձորում՝ 405.1 հազ. դրամ / 1քմ ՝ միջին տարեկան 11% աճով: Հաջորդը ք. Աբովյանն է, որտեղ բնակարանի գինն արձանագրվել է 257.1 հազ.դրամ/1քմ մակարդակում ՝ տարեկան 2.8% աճով: Եվ առաջատար եռյակը եզրափակում է Վաղարշապատ քաղաքը, որտեղ բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 235.1 հազ.դրամ/1քմ՝ տարեկան 9.3% աճով:

Ամենացածր գներն արձանագրվել են Թումանյան քաղաքում (Լոռու մարզ)՝ 25 հազար դրամ/1 քմ (տարեկան 6,4 տոկոս աճով), Ախթալա քաղաքում (Լոռու մարզ)՝ 46 հազար դրամ/1 քմ (տարեկան 4,5 տոկոս աճով) և Ճամբարակ քաղաքում (Գեղարքունիքի մարզ)՝ 63 հազար դրամ/1 քմ (տարեկան 5 տոկոս աճով):

Ընդ որում, մարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 9,1 տոկոսով՝ մինչեւ 462 բնակարան (14,4 տոկոս): Սակայն  մարզերում առքուվաճառքի գործարքների առյուծի բաժինը ավանդաբար պատկանում է հողին առնչվող գործարքներին ՝ 59,2% կամ 1 899 գործարք՝ տարեկան 11,5% անկմամբ:

Մարզերում թվով երկրորդն առանձնատների առքուվաճառքին առնչվող գործարքներն են՝ 604 (18,8%) ՝ տարեկան 14,8% աճով, դրանց հաջորդում են ավտոտնակներին առնչվող գործարքները՝ 113 (3,5%) ՝ տարեկան 22,8% աճով, ապա հասարակական նշանակության շենքերը՝ 96 (2,9%) ՝ տարեկան 1% անկմամբ, եւ արտադրական նշանակության շենքերին առնչվող գործարքները՝ 30 (0,9%) ՝ տարեկան 26,8% անկմամբ:

Ընդամենը հաշվետու ժամանակահատվածում երկրի մարզերում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 3 204 գործարք (տարեկան 6% նվազումով), ինչը կազմում է մարզերում անշարժ գույքի գործարքների ընդհանուր ծավալի 24,7% - ը: Ընդ որում, մարզերում վարձակալության գործարքները մեկ տարվա ընթացքում աճել են 12,8 տոկոսով՝ մինչեւ 415։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2023թ. մայիսին կատարվել է  անշարժ գույքին առնչվող 18 176 գործարք, ինչը 2% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդհանուր թվից առքուվաճառքի գործարքներին բաժին է ընկնում 24,3% կամ 4 408 (տարեկան 13,1% անկմամբ), իսկ վարձակալության գործարքներին ՝ 5,5% կամ 1013 (տարեկան 11,8% աճով):

Աղբյուրը՝   finport.am