Փոխնախարար Նարեկ Տերյանն ընդունել է իտալական պատվիրակությանը

Փոխնախարար Նարեկ Տերյանն ընդունել է իտալական պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 4-ին ընդունել է EXPO 2030 համաշխարհային ցուցահանդեսը Հռոմում անցկացնելու իտալական թեկնածության աջակցության կոմիտեի պատվիրակությանը, որը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետւթյունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքի հրապարկումից։  
Պատվիրակության կազմում էին Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Աննա Շիրինյանը, Տոռ Վերգատա համալսարանի պրոֆեսոր Ֆրանչեսկո Դ՛Այուտոն, դոկտոր Ֆաբիո Նիկոլուչին և ճարտարապետ Կիարա Բորգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են EXPO 2030-ի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Պատվիրակության անդամները համառոտ ներկայացրել են ցուցահանդեսի կազմակերպման իրենց տեսլականն ու մոտեցումները։ Առաջարկվել է նաև Իտալիայի ընտրության դեպքում էքսպոյի շրջանակներում կազմակերպել մասնագետների փոխանակման ծրագրեր։